Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

ՀՀ և ԼՂՀ նախագահներն այցելեցին Եռաբլուր

ՀՀ և ԼՂՀ նախագահներն այցելեցին Եռաբլուր
21.09.2015 | 13:56

Անկախության տոնի առթիվՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել են Եռաբլուր զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու իրենց կյանքը հայրենիքի ազատության համար զոհաբերած հայորդիների հիշատակին: Եռաբլուր զինվորական պանթեոն էին այցելել նաև ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը, Հայաստանի ԼՂՀ պաշտպանության նախարարներ Սեյրան Օհանյանը և Լևոն Մնացականյանը, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Դիտվել է՝ 791

Մեկնաբանություններ